Արդեն մեկ տարի է, ինչ ես օգտվում եմ Hostenko հոստինգային ընկերության ծառայություններից: Իմ կայքերից մի քանիսը գտնվում են հենց այս հոստինգի վրա, և ասեմ, որ բավականին գոհ եմ այս ընկերության հետ աշխատելուց: Ցանկացած տեխնիկական խնդրի դեպքում միշտ ստացել եմ արագ օգնություն, ինչպես նաև միշտ ստացել եմ արձագանքներ իմ կողմից առաջարկվաց փոփոխությունների և խորհուրդների հետ կապված: Կարծում եմ շատ հարմար հոստինգ է` մանավանդ այն մարդկանց համար, ովքեր աշխատում են WordPress-ի վրա, քանի որ WordPress-ն այստեղ տեղադրվում է 1-2 րոպեի ընթացքում և մեկ կոճակի սեղմումով: Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր հոստինգ են փնտրում իրենց կայքի համար, միանշանակ խորհուրդ եմ տալիս` Hostenko:
Недавно рассматривал свою страничку в фейсбуке и вот что нашёл:
“С тобой я почувствовала гармонию души ….с тобой я радуюсь….чувствую себя любимой…нужной тебе…с тобой я почувствовала ритм сальси не умея ее танцевать…ты был в тех моментах в которых не бывают рядом….ты извинялся за то ,что не требует извинений….ты рядом,хотя так далеко…..ты хранишь, бережешь, не раняешь меня как хрусталинку! Это все мое признание тебе!”
Это было написано на моей “стенке” моей любимой… Ну что тут ещё добавить?! Нет слов, одни эмоции…
Люблю тебя, Юлечка! :*
П.С. Ради таких моментов и стоит жить!
Մոտ 3 տարի առաջ գնացել էի Մադրիդ, բայց մինչ այս պահը շատ քիչ ֆոտոներ էի, այսպես ասած, հրապարակել այդ ճամբորդությունից, ու հիմա որոշեցի, որ կարելի ա տենց մի բան անել ու մի քիչ ավելի շատ ֆոտոներ դնել բլոգում: Աշխատել եմ ընտրել նենց ֆոտոներ, որոնց մեջ ես չկամ, չեմ երևում:
Հիմնականում ֆոտոներում քաղաքի տարբեր հուշարձաններ են, շենքեր, “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտը, մարզադաշտի թանգարանը և այլն… Մադրիդիստներ, այդ ֆոտոները հատուկ ձեզ համար են, վայելեք ու հպարտացեք մեր գավաթներով:
P.S. Հետագայում կտեղադրեմ նաև ֆոտոներ իմ բարսելոնյան և փարիզյան արձակուրդներից:
Դեռ մի տարի առաջ մտածում էի ստեղծել վեբսայթ, որը նախատեսված կլիներ տղամարդկանց համար, որտեղ կլինեին տղամարդկանց հետաքրքող թեմաների վերաբերյալ նյութեր, խորհուրդներ, հարցումներ և այլն: Եվ ահա վերջերս որոշեցի զբաղվել դրանով: Այս գործում ինձ միացավ նաև սիրելիս` Յուլիան: Սկսեցինք միասին աշխատել, և արդյունքն արդեն պատրաստ է: EnzoClub.ru – ինտերնետ ամսագիր իսկական տղամարդկանց համար:
Կայքը ռուսերեն լեզվով է, և ճիշտն ասած` այս անգամ որոշել եմ “աշխատել” հենց ռուսական ու ռուսախոս հասարակության վրա: Իսկ թե ինչու հենց “EnzoClub”, այդ մասին կարող եք իմանալ սայթում, ավելի կոնկրետ` սայթի ներքևի հատվածում:
Մի խոսքով, EnzoClub.ru-ում կլինի ամեն տեսակի ինֆորմացիա, որը կհետաքրքրի ժամանակակից տղամարդուն` ավտոմեքենաներ, բիզնես, կարիերա, սպորտ, ֆիթնես, նորաձևություն, լյուքս կլասս, հանգիստ, տուրիզմ, ալկոհոլ և սիգարներ, հարաբերություններ և այլն: Այս սայթում տղամարդիկ կարող են գտնել իրենց շատ ու շատ հարցերի պատասխանները, իսկ ահա կանայք պետք չէ անտարբեր անցնեն այս ռեսուրսի կողքով, քանի որ նրանք էլ կարող են խորհուրդ տալ իրենց սիրելիներին, եղբայրներին, ընկերներին, որպեսզի այցելեն այս սայթը, և հավատացեք, նրանք շատ շնորհակալ կլինեն այդ խորհուրդի համար:
Կարող եք նաև միանալ այս պրոեկտի առաջխաղացմանը նվիրված միջոցառմանը ֆեյսբուքում ահա այս հղումով, ինչպես նաև ֆեյսբուքում EnzoClub.ru-ի պաշտոնական էջին:
Դե ինչ, մեկնարկը տրված է: Հաջողություն մեզ:
Մի 4-5 օր առաջ եր երևի, որ ֆեյսբուքում տեսա, որ ընկերներիցս շատերը իրանց էջերին փոստ են անում էս երգը: Սկզբում չէի էլ ջոգել, որ սա երգի կլիպ ա, մտածում էի ինչ-որ անկապ հերթական թափակ ռոլիկն ա: Բայց հաջորդ օրը որոշեցի անցնել էտ լինքով ու լսել… ու լսեցի… սկզբում բան չէի ջոգում. ինչ-որ անկապ տղա քթի տակ մռթմռթալով խոսում էր, մի հատ աղջիկ էլ երջանիկ ապուշի դեմքով նայում էր կամերային… Տենց մի կես րոպե անցավ, սկսեցի ավելի ուշադիր լսել բառերը ու մեկել հոոոոպ… տարա~վ… ու ասեմ, որ հլը հետ չի բերել: Բառեր, որոնք էնքա~ն հարազատ են, բառեր որոնցից շատերն արդեն ասվել են, մնացածներն էլ դեռ պետք է ասվեն: Մարդիկ երգում են սիրո մասին… չէ սխալ ասեցի. սիրո մասին չեն երգում, երգում են մաքուր ու իսկական սիրո մասին… թե չէ հիմա, որ ասում ես “սեր”, մարդիկ լրիվ ուրիշ բաներ են հասկանում ու պատկերացնում ու սաղ մոռացել են, թե ինչ բանա պրոստը սիրելը… ուղղակի սիրել` առանց ինչ-որ շահի, առանց ինչ-որ լրացուցիչ պատճառների, սիրել մարդկանց նենց, ոնց իրանք կան:
Ակամայից հիշեցի իմ հին փոստերից մեկը: Կարաք ստեղ կարդաք:
ՈՒ էս երգում ամեն մի բառի մեջ ես գտա ինձ ու Յուլիայիս… էնքան լավա, որ ամեն ինչ սենց լավա… Մարդ պտի սենց սիրի ու սիրվի… ով էլ հլը չի կարում, թող գնա “հաց ու պանիր ուտի”, որ հասնի էտ մակարդակին… թե չէ առանց դրա երջանիկ լինելը բարդ ա, բա~րդ:
Մի քանի ժամից ամբողջ աշխարհում տոնելու են սիրահարների տոնը կամ, ինչպես ասում են, Սուրբ Վալենտինի տոնը: Շնորհավորում եմ բոլոր սիրահար զույգերին և ցանկանում եմ նրանց, որ միշտ լինեն երջանիկ իրար հետ, սիրեն ու սիրվեն, հարգեն ու հարգվեն միմյանց կողմից, և որ ամենակարևորն է հասկանան ու գնահատեն իրար: Էսօր իմ ու Յուլիայիս տոնն էլ ա, նենց որ մեզ էլ շնորհավոր:
Happy Valentine’s Day!
Love you, babe!
Եվ այսպիսով մեկնարկում են ՎալենԾինի օրերը մեր քաղաքամայր Երևանում:
7 օր ու 7 գիշեր քեֆ-ուրախություն Երևանի ակումբներում, փաբերում և իհարկե կորած-մոլորված կարաոկեներում ու պոդվալատիպ այլ վայրերում: Մե խինդ, մե ուրախություն, քրքիջ մը զուլալ… Այ ժողովուրդ ինչ մի խարնվել եք իրար:
ՎալենԾինն ա էլի… Ամեն մի կլուբ, ամեն մի փաբ իրան կոտորում ա, մի հատ իվենթ ա հորինում էտ օրվա համար, ու ասենք որ մտնում եմ ֆեյսբուք իվենթներիս էջում մի 8 պոռցիա Վալենտին փարթի կա:
Հլը էտ սաղ հեչ… բա որ հիշում եմ, որ էտ փարթիներից մի քանիսն էլ պտի գնացվի նկարվի Դեժավուի համար, էտ վախտ վաբշե ա վազերս խփում: Ինչպես ասում են` իմ սիրտ ու ձեր վարդագույն թումբան:
Էնքան բան ունեմ անելու, որ չգիտեմ ուր վազեմ: Բայց դե վաղը ուղիղ ժամը 21:30 հելնելու եմ գնամ Վակցինայի ու Սերժոյի Վալենտին փարթիին: Իսկ թե դրանից հետո ամսի 14-ին որ մի ջանդամում կլինեմ, էտ արդեն սլեդստվիե պոկաժետ: Նաղդի հիմա գիտեմ, որ գործերիցս ու մտքերիցս գլուխս ֆռռում ա արդեն… ՈՒ հետո էլ մարդիկ ասում են ֆրայդի նայթ էսկոմ-էնկոմ… Էս էլ քեզ ֆրայդի նայթ:
Պ.Ս. ՈՒ վերջում էլ նախօրոք շնորհավոր բոլոր սիրահարված պինգվինների տոնը` այդ թվում և իմն ու Յուլիայինը:
Էսոր իմ համար խախանդ ֆրֆռում եմ ինտերնետի անծայրածիր տափաստաններում, մեկել “Գիրք երեսոյ”-ում (ֆեյսբուքում էլի
) տեսնեմ լավ ընկերներիցս մեկն ինչ ա գրել: Խոսքս Դոլչե Նելլիի մասին ա, ով հանդիսանալով Բրյուսում “վոյեվատ” արած աղջիկ, սենց մի հատ քոմմենթ էր գրել, որը կարդալուց հետո ես մեղմ ասաց քահ-քահ ծիծաղում էի (ով որ չգիտի, ասեմ որ դա ձեր իմացած ճաքելն ա
):
ՈՒրեմն էտ քոմմենտն էր.
Դռես Կոդի առումով ասեմ, որ Բրյուսովը
1. միակ տեղն ա, որ ինչ էլ հագնես նորմալ ա նայվում, ուզում ես վափշե առանց շոր արի, զարմանք ոչ մեկի մոտ չի առաջանա,
2. շատ ճաշակով հագնված մարդիկ կան, բայց անճաշակներն էլ քիչ չեն,
3. լավ չի, որ իշխող ոճը “Գլամուռն” ա :ԴԴ ու եթե դու Ռոքեր ես կամ Ռեպպեր, շատ անգամ տեղ չեւնես էտ ֆեյք Գլամուռի մեջ,
4. ու ես հիմա խղճում եմ Բըրբրի կեպիներով ու սումկեքով անճաշակ փթիրներին, որ իրանց “նրբազգաց” ճաշակը տարածում են ու հարկադրում. եթե մեր նման չես, ուրեմն մեր հետ չես սկզբունքով
5. էտ մթնոլորտից ես օգուտ քաղեցի ու սկսեցի կարդալ ու հետաքրքրվել, թե ինճպես կարելի ա նորմալ հագնվել՝ չտրվելով համընդհաուր քյարթու նորմատիվերին :Դ
6. ու մեկ ա Բրյուսովը մնում ա էն տեղը, որտեղ բրազիլական կառնավալը ղալաթ ա արել :ԴԴԴԴԴԴ իսկ սեպտեմբերի մեկը իրանց մոտ Իվենթ ա, որտեղ կլաթչով ու շորիկով անպայման պտի գնաս ;Դ
7. բայց մեկ ա ամենաշատ դոռջարները ու յաշիկ բրաբուսները Պոլիծեխի մոտ չեն, այլ Թումանյանի մայթերին…
8. շարունակելի :Դ
ՈՒ վերջում Նելլին նաև հավելեց, որ… Ու չնայած էտ ամեն ինչին շատերի համար Բրյուսովը մնում ա էն տեղը, որտեղ շատերը կուզենային մե անգամ մտնել ու իրանց աչքով տեսնել, քան բյուր մը անգամ լսել ու խոսալ :ԴԴԴԴԴԴ




